Twitter-ն արգելափակել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի պաշտոնական հաշիվը

15:48 • 11.01.20

Twitter սոցցանցի ադմինիստրացիան արգելափակել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի պաշտոնական հաշիվը, որում նա տեղեկություններ էր հրապարակում անգլերեն լեզվով, գրում է ria.ru-ն:

«Ուշադրություն, այս հաշվի գործողությունը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասված է Խամենեիի Twitter-ի էջում:

Միևնույն ժամանակ, Իրանի ղեկավարի էջերը պարսկերեն, ֆրանսերեն և արաբերեն դեռևս գործում են: