Խոակին Ֆենիքսն ու Մարտին Շինը ձերբակալվել են կլիմայի փոփոխության դեմ բողոքի ցույցերի ժամանակ (տեսանյութ)
Օսկարակիր դերասան Խոակին Ֆենիքսն ու «Էմմի» մրցանակի դափնեկիր Մարտին Շինը ուրբաթ ձերբակալվել են Կապիտոլիում բլրում կլիմայի փոփոխության դեմ Ջեյն Ֆոնդայի ամենշաբաթյա բողոքի ակցիայի ժամանակ, գրում է The Hill-ը:
Ֆոնդան, ըստ հաղորդման, ներկա չի գտնվել Կապիտոլիում բլրում կայացած ուրբաթօրյա հանրահավաքին, սակայն ավելի ուշ միացել է մեկ այլ վայրում իրականացվող կլիմայական ցույցին:
Դերասանները, ովքեր մասնակցել են Fire Drill Fridays բողոքի ակցիային, ըստ հաղորդման՝ բարձրացել են Կապիտոլիում բլրի աստիճաններով: Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին կարգադրել է ցրվել, սակայն ի հեճուկս նրանց կարգադրությունների՝ ցույցի մասնակիցները շարունակել են բարձրանալ, ինչը հանգեցրել է նրանց ձերբակալությանը:
Ընդհանուր թվով ձերբակալվել է ավելի քան 147 մարդ:
Սա Վաշինգտոնում կայացած հիմնադրամի բողոքի արդեն 14-րդ ակցիան է՝ կապված կլիմայական ճգնաժամի հետ:
Այս շաբաթ բողոքի մասնակիցները, մասնավորապես, իրենց դժգոհությունն են հայտնել խոշոր բանկերին և ներդրողներին, որոնք ֆինանսավորում են հանածո վառելիքի արդյունաբերության ընդլայնումը:
Joaquin Phoenix: "I struggle so much with what I can do [to combat climate change] at times. There are things that I can't avoid -- I flew a plane out here today, or last night rather. But one thing that I can do is change my eating habits." pic.twitter.com/RaZILYq0La
— The Hill (@thehill) January 10, 2020










