Լեգենդար «Խուզարկու Բուլլիթ» ֆիլմի Ford Mustang ավտոմեքենան աճուրդում վաճառվել է 3,74 միլիոն դոլարով (լուսանկարներ)
Ամերիկյան լեգենդար «Խուզարկու Բուլլիթ» կինոնկարից Ford Mustang ավտոմեքենան աճուրդի ժամանակ վաճառվել է 3,74 միլիոն դոլարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Mecum աճուրդի տան կայքի հայտարարությանը:
Ըստ աճուրդի տան մասնագետների` 1968 թվականի «Խուզարկու Բուլլիթ» ֆիլմում ցուցադրվել են մեքենայի հետապնդման առաջին ժամանակակից տեսարանի կադրերը, որոնք «այնպիսի նորամուծություններով և նրբորեն են ներկայացվել, որ հետապնդումների բոլոր հետագա տեսարանների համար օրինակ են դարձել»:
Ավտոմեքենաների հետապնդման տեսարանը նկարահանվել է դերասան Սթիվ Մաքքուինի մասնակցությամբ, որը կատարել է լեյտենանտ Ֆրենկ Բուլլիթի դերը:











