Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
16:55 • 11.01.20
ՀՀ նախագահի հրամանագրով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ):
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Placeholder










