Մոսկվայում մոդելն ընկել է պատուհանից և հայտնվել հիվանդանոցում

23:57 • 11.01.20

Ռուս մոդել և դերասանուհի Քսենիա Պունտուսը ընկել է Մոսկվայի կենտրոնում գտնվող շենքի երրորդ հարկի պատուհանից և հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մոդելի մոտ ազդրի հոդախախտ են ախտորոշել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջադեպից առաջ աղջիկն ընկերների հետ միասին ժամանակ էր անցկացրել մայրաքաղաքային բարերից մեկում: Նրա ընկերը՝ Անդրեյ Բակովը, որը Նիկիտա Միխալկովի թոռն է, շատ էր ալկոհոլ օգտագործել, որից հետո ընկերները զույգին տուն են հասցրել: Այնտեղ երիտասարդը քնել է, իսկ Քսենիան ընկել է պատուհանից:

Բակովը կատարվածը չի նկատել և քնած է եղել, երբ նրան արթնացրել են դեպքի վայր ժամանած ոստիկանները: