ԱՄՆ-ում պրոֆեսորի օգնականին աշխատանքից հեռացրել են` «ամերիկյան օբյեկտները` այդ թվում Քարդաշյանի առանձնատունը ռմբակոծելու» գրառման համար
ԱՄՆ Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսորի օգնականին աշխատանքից հեռացրել են, երբ նա սոցիալական կայքում Իրանին առաջարկել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան 52 ամերիկյան մշակութային օբյեկտ ընտրել ռմբակոծման համար, հայտնում է Daily Mail պարբերականը:
Էշին Փենսին կատակել էր Facebook սոցիալական ցանցի իր էջում` գրելով. «Որպես վրեժխնդրություն` այաթոլլահ Խամենեին պետք է առնվազն 52 ամերիկյան սիրելի մշակութային վայրի անուն հրապարակի Twitter-ում ռմբակոծման համար… Mall of America՞-ն, Քարդաշյանների առանձնատո՞ւնը»:
Ֆեյսբուքյան գրառումը որոշ ժամանակ անց ջնջվել է, սակայն նրա գործատուներն արդեն հասցրել էին այն տեսնել:
Գրառմանն ի պատասխան Բաբսոնի քոլեջի տնօրինությունը սկզբնապես զրկել է աշխատակցին վճարումից` հայտարարելով, որ նման արժեհամակարգով, ատելություն քարոզող, ԱՄՆ-ի հասցեին ցանկացած սպառնալիք հնչեցնող մարդը չի կարող իրենց մոտ աշխատել:
Ժամեր առաջ հայտնի է դարձել, որ նրա անունը հանվել է քոլեջի անձնակազմի անվանացանկից:














