Մարդկանց վրա ապօրինի դոսյեներ հավաքելը ու հակաօրինական շանտաժով սեփական քաղաքական օգուտը կորզելը հանցագործություն է. Ն. Սամսոնյանը՝ Ոստիկանության՝ ՍԴ դատավորների վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին

16:19 • 11.01.20

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է այսօր 168.am-ի տարածած տեղեկությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հասանք տեղ...

Հիմա, որ ՍԴ դատավորը հրաժարական տվեց իրա վրա աշխատում ա էս նշված դոսյեները: Սա է «Նոր Հայաստանի» ողջ պերճանքն ու թշվառությունը, մարդկանց վրա ապօրինի դոսյեներ հավաքել ու հակաօրինական շանտաժի միջոցով կորզել սեփական քաղաքական օգուտը: Սա հանցագործություն է, որը անհետևանք չի մնալու պարոնայք, էդ վիդեոների համար քյաբաբ առ քյաբաբ պատասխան եք տալու:

Իսկ այն ՍԴ դատավորները, որոնք հրաժարական կներկայացնեն մոտ օրերս, ուրեմն հենց իրենցից էլ ոստիկանությունն ունի արտաամուսնական կապի մասին հավաստող տեսանյութեր: Ու էսքանից հետո, եթե մեկը Նիկոլի իշխանության որակական գնահատականի մասով մեր հետ վիճեց, կարելի ա քֆուր տալ լայվ ձևաչափով»: