Ավստրալիայում շնաձկները հոշոտել են ջուրն ընկած 21-ամյա ֆուտբոլիստին
Ավստրալիայում շնաձկները հարձակվել են գերմանացի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտիի վրա, որը սայթաքել և ընկել էր ծովը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ողբերգությունը տեղի է ունեցել տարեսկզբին երկրի արևմտյան շրջանում գտնվող Էսպերանսա քաղաքի մոտակայքում: Ծովային գիշատիչները հարձակում են գործել 21-ամյա մարզիկի վրա, երբ վերջինս ընկերների հետ ծովափին հանգստանալիս անսպասելիորեն սայթաքել և ընկել է ջուրը:
Կատարվածի ականատեսները փորձել են օգնել տղային, սակայն ուժեղ հոսանքը նրան քշել տարել է դեպի բաց ծով: Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է նրա հոշոտված մարմինը:
Նշվում է, որ Էրիկ Բիրիգիտին խոստումնալից մարզիկ էր: Նա կրթաթոշակ էր ստանում Նյու Յորքի Սուրբ Թոմասի անվան քոլեջում և Նեբրասկայի Հասթինգսի քոլեջում ֆուտբոլ խաղալու համար:











