Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Իրաքում RT-ի օպերատորի սպանության մասին

20:39 • 11.01.20

Ռուսական RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Իրաքում իրենց վիդեոօպերատորի սպանության մասին:

«Իրաքում անհայտ զինված անձինք սպանել են մեր հեռարձակող օպերատոր Սաաֆ Ղալիին: Սաաֆն ակտիվորեն նկարահանումներ էր կատարում տարածաշրջանում մեր Ruptly վիդեոգործակալության համար: Մենք ամեն ինչ կանենք նրա ընտանիքին օգնելու համար»,- իր թվիթերյան էջում գրել է Սիմոնյանը: