Իտալիայում Ստալինի վերաբերյալ վեճի պատճառով սպանության փորձ է կատարվել (տեսանյութ)
Իտալիայում բեռնատար մեքենաների երկու վարորդ քաղաքականության և ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի վերաբերյալ վեճ են ունեցել, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով տեղական il Cittadino հրատարակությանը:
Վեճը տեղի է ունեցել հունվարի 5-ին: Նշվում է, որ Սորդյոյի կայանատեղիում տղամարդիկ միասին ճաշել ու ալկոհոլային խմիչքներ են օգտագործել:
Ականատեսների համաձայն` բեռնատարի վարորդները բուռն վեճ են ունեցել քաղաքականության վերաբերյալ և տվել են Ստալինի անունը, որից հետո ծնունդով Ուկրաինայից 59-ամյա բելառուսը երկաթյա ձողով հարվածներ է հասցրել իր 47-ամյա ուկրաինացի հակառակորդին:
Տուժածը ծանր վիճակում հասցվել է հիվանդանոց, որի մոտ գլխի լուրջ վնասվածքներ են ախտորոշվել:
Բելառուսը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար:










