«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը։ Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի ուղևոր,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, Երկուշաբթի-Ուրբաթ սկսած 9:30:
Հարգանքներով
Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերություն»։
Հիշեցնենք, որ երեկ Իրանը պաշտոնապես ընդունել է, որ Թեհրանում օրերս կործանված ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը սխալմամբ խոցվել էր իրական զինուժի կողմից։ Նաև նշենք, որ ներկայում բավական լարված են Իրան–ԱՄՆ հարաբերությունները հատկապես այն բանից հետո, երբ ամերիկյան զինուժի օդային հարվածների հետևանքով Իրաքում սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչից հետո Իրանը ավիահարվածներ էր հասցրել Իրաքի երկու ավիաբազաներին, որտեղ տեղակայված է ամերիկյան զինուժը։










