ԱՄՆ-ում մոլեգնող փոթորիկների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել

13:28 • 12.01.20

ԱՄՆ հարավային շրջաններում մոլեգնող հզոր փոթորիկի հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, մահվան դեպքեր են գրանցվել Ալաբամա, Լուիզիանա, Տեխաս նահանգներում:

Բացի այդ, հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, մի շարք տներ են ավերվել, իսկ ճանապարհները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով:  

Շաբաթ տորնադոյի նախազգուշացումներ են տրվել մի շարք վայրերում, ամենավտանգավոր իրավիճակն Ալաբամայում է կանխատեսվում:

Փոթորիկները կարող են սառույցի և ձյան տեղումների պատճառ դառնալ միջին արևմտյան շրջաններում: Հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Չիկագոյի երկու կարևոր օդանավակայաններում: