Սև ծովից ցիկլոն է ներթափանցում ՀՀ տարածք. շրջանների զգալի մասում այսօր գիշերը սպասվում է ձյուն
«Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Սև ծովից ցիկլոն է ներթափանցում ՀՀ տարածք, շրջանների զգալի մասում այսօր գիշերը սպասվում է ձյուն։
«Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։
Հունվարի 12-ի երեկոյան հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում 8-13սմ։
Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6սմ»,– գրել է Գագիկ Սուրենյանը։










