Շրի Լանկայում հարկադիր վայրէջք կատարած Thai Airways-ի օդանավում 2 ուղևոր է մահացել
Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Շրի Լանկայի միջազգային օդանավակայանում` երկու ուղևորների մահվան պատճառով, հայտնում է Colombo Page-ը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքից մեկնած օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Սուրաբայայի օդանավակայան, սակայն վայրէջք է կատարել Շրի Լանկայում:
Նշվում է, որ վայրէջքի պահին արդեն Ինդոնեզիայի քաղաքացիներ կինն ու տղամարդը մահացած են եղել: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:










