Lamborghini Huracan Evo-ն դարձել է Amazon Alexa-ով համալրված առաջին մեքենան աշխարհում (տեսանյութ)

12:49 • 13.01.20

Իտալական Lamborghini ընկերությունը Լաս Վեգասում մեկնարկած CES 2020 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է Amazon-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված Huracan Evo սուպերքարը, որն ինտեգրված է Alexa վիրտուալ օգնականին:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, սա աշխարհում առաջին մեքենան է, որում Alexa վիրտուալ օգնականը ներդրված է կառավարման ծրագրում:

Դա վարորդին հնարավորություն կտա ձայնային հրահանգների միջոցով բազմաթիվ գործողություններ կատարել՝ միացնել-անջատել լույսերը, փոխել կլիմա կոնտրոլի ռեժիմները, բացել ավտոտնակի դուռը, ընտրել երգերի ցանկը և այլն:

Lamborghini-ի ներկայացուցիչ Մաուրիցիո Ռեջիանին նշել է, որ վիրտուալ օգնականի համակարգի ներդրումը վարորդներին հնարավորություն կտա երթևեկելիս չշեղվել կողմնակի գործողությունների վրա և ավելի կենտրոնացած լինել:

 

Lamborghini Huracan Evo-ն դարձել է Amazon Alexa-ով համալրված առաջին մեքենան աշխարհում (տեսանյութ)