Լաս Վեգասում ներկայացվել են նորարարություններով համալրված նորագույն մեքենաները (լուսանկարներ)

19:18 • 13.01.20

Լավ Վեգասում մեկնարկել է սպառողական էլեկտրոնիկայի CES ցուցահանդեսը, որն ավանդաբար անցկացվում է հունվարիին: Այսօր ցուցահանդեսում բացահայտվել են ավտոմոբիլային աշխարհի նորույթները, որոնք ներկայացնում է auto.tut.by-ը:

1. Ցուցադրության առավել տպավորիչ նորույթը, թերևս, ներկայացրել է Mercedes-ը՝ գաղտնազերծելով իր Vision AVTR կոնցեպտային մոդելը: «Ավատար» ֆիլմից ոգեշնչված ծրագրավորողները մեծ ուշադրություն են դարձրել մեքենայի և շրջակա միջավայրի փոխգործակցությանը: Մեքենայի առանձնահատկություններից են թափքի ինտերակտիվ լուսավորությունը, որն արձագանքում է շրջակա առարկաներին, վերամշակված նյութերից պատրաստված սրահը, էլեկտրաշարժիչների քառյակը, որոնք 470 ձիաուժ հզորություն են զարգացնում:


2. Մյուս նորույթը ներկայացրել է Fisker ընկերությունը, որի ցուցադրած մեքենան կարող է դառնալ Tesla Model Y-ի ապագա մրցակիցը: Ocean անվանումն ստացած մոդելի սերիական արտադրությունը կմեկնարկի 2021-ի վերջին, իսկ առաջին գնորդներն իրենց քրոսովերները կստանան 2022-ից ոչ շուտ: Այլ հատկություններ մեքենայի վերաբերյալ չեն բացահայտվում: Մեքենայի նախնական գինը 37,499 դոլար է:


3. BMW, իր հերթին, ներկայացրել է հանգստի համար նախատեսված մոդելը՝ i3 Urban Suite էլեկտրամեքենան, որը ներկայանում է ուղևորի համար նախատեսված միակ նստատեղով, որի կողքին փայտե սեղանիկ է տեղադրված, իսկ ոտքերը մեկնելու համար առանձին աթոռակ է նախատեսված: Նախատեսվում է այս մոդելը թողարկել 20 օրինակով:

Լաս Վեգասում ներկայացվել են նորարարություններով համալրված նորագույն մեքենաները (լուսանկարներ)