Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3200 քմ տարածք

10:23 • 13.01.20

Հունվարի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մասնավորապես`

Արագածոտնի մարզի Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 300 քմ,

Արարատի մարզի Դալար գյուղում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում՝ 1500 քմ, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 400 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: