Ուղիղ եթերի ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարարի քթից արյուն է հոսել (տեսանյութ)

14:46 • 13.01.20

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի քթից արյուն է հոսել ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է birgun.net կայքը:

Նախարարը միջոցառման էր մասնակցում Կաստամոնու նահանգում, երբ ուղիղ եթերի ժամանակ նրա քթից արյուն է հոսել, ինչի պատճառով հեռարձակումը դադարեցվել է:

Տեղեկացվում է, որ Սոյլուն առողջության հետ խնդիրներ չունի, պարզապես շատ մրսած է եղել: