20 երջանիկ, 20 մեքենայով՝ «Քսանտաստիկ»  խաղարկության շնորհիվ

16:16 • 14.01.20

20 օրում 20 շահում․ 2020 թվականը նոր մեքենայով սկսվեց 20 հոգու համար, որոնք մասնակցել էին TotoGaming ընկերության «Քսանտաստիկ»  խաղարկությանը: Ընդամենը մեկ խաղարկված տոմսով Վազգեն Խաչատրյանը դարձավ այն երջանիկներից մեկը, որը 2020 թվականը դիմավորեց նոր «Ռենո»-ի ղեկին։

«Երբ հաղորդավարները զանգեցին՝ հայտնելու լուրը, ես լարված աշխատում էի, իսկ հեռախոսս ինձ լույս էր ապահովում: Երբ ասացին, որ Toto խաղարկություն է, մտածեցի փոքր շահում կլինի, բայց,  երբ իմացա ավտոմեքենա է, մի պահ ամեն ինչ մոռացա: Տոտոյում գրանցվել եմ 8 ամիս առաջ և այս ժամանակահատվածում ունեցել եմ տարբեր շահումներ՝  350.000 դրամ , 450.000 դրամ,  այսօր էլ 100.000 շահեցի», - ասել է խաղարկության հաջողակ հաղթող Վազգեն Խաչատրյանը:

TotoGaming ընկերությունը, չխախտելով ավանդույթը, անում է հնարավոր ամեն բան՝ հաճելիորեն զարմացնելու իր հաճախորդներին։ Այս անգամ թիրախում օնլայն կազինոյի  և սլոթների սիրահարներն էին։ Ամանորի տոների նախաշեմին մեկնարկած «Քսանտաստիկ»  վիճակահանությունը առաջարկում էր տպավորիչ շահումային ֆոնդ։ 20 օրում 20 մեքենա՝ օրը մեկ շքեղ «Ռենո»։

Խաղարկությունը մեկնարկեց,  և հենց առաջին շահողը էդգար Կարապետյանն էր, որը, մյուսների պես, չէր սպասում. «Սա իմ առաջին խոշոր շահումն է: Ուրախացել էինք ամբողջ ընտանիքով: Հիմա իմ  «Օպել» ավտոմեքենան կթարմացնեմ  նոր Renault Stepway ավտոմեքենայով»,- ասել է խաղարկության հաղթող էդգար Կարապետյանը:

TotoGaming ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Վիկտորիա Օհանջանյանն այսպես է ներկայացնում «Քսանտաստիկի» ծագման գաղափարը.«Այս խաղարկության միջոցով մենք փորձեցինք լուծել միանգամից երկու խնդիր՝ ավելի շահագրգռել սիրելի հաճախորդներին և, իհարկե, առավելագույնս տպավորել նրանց Ամանորի շեմին։ Հաշվի առնելով «Քսանտաստիկի» գրանցած հեռուստառեկորդները՝ կարող եմ պնդել, որ մեզ հաջողվեց լուծել այդ երկու խնդիրները։ Սա շատ հետաքրքիր փորձառություն էր, որը դրական արձագանք գտավ մեր հաճախորդների շրջանում»։

Եթե հաշվի առնենք մասնակցության և շահելու պարզագույն պայմանները, ապա «Քսանտաստիկն» իսկապես դառնում է աննախադեպ  առաջարկ: Խաղացողներին մնում էր կուտակել միավորներ, որոնց դիմաց նրանք ստանում էին տոմսեր և հենց այդ տոմսերով մասնակցում հեռուստավիճակահանությանը։  Քսանտաստիկը» կառուցված էր «հաճելին օգտակարի հետ» համատեղելու տրամաբանության վրա։ Այսինքն՝ խաղալով իրենց սիրելի սլոթները՝  մասնակիցները կատարում էին սփիններ, ստանում գումարներ, սա դեռ բավական չէ, հնարավորություն ունեին շահելու նոր Renault Stepway ավտոմեքենա: Հաղթողները եկել էին ոչ միայն մայրաքաղաքից, այլև Հանրապետության մարզերից և Արցախից:  Արմավիրից եկած Սեդա Եղիազարյանը վարորդական իրավունք չունի, սակայն շահումը խթան կհանդիսանա, որ սովորի և վարի: Նույն նպատակն ունի նաև մյուս շահող Օֆելյա Վարդանյանը: TotoGaming ընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Անժելա Շահումյանը նշեց, որ պետք է հավատալ ուժերին և հաջողությանը, որովհետև հաղթանակը սիրում է համարձակներին:

«Մեզ մոտ մշտապես անցկացվում են նմանատիպ ակցիաներ: Օրինակ՝ հունվարի 5-ին մեկնարկել է «Տժժժ Դուբայում» ակցիան: 20 օր շարունակ խաղարկվում է 3.000.000 դրամ մրցանակային ֆոնդ և 50.000 անվճար սփին, որոնք բաժանվում են 100 հաղթողների միջև: Հաղթելու համար անհրաժեշտ է պարզապես խաղալ սլոթներ totogaming.am կայքում և հավաքել միավորներ: Իսկ 20 օրվա ընթացքում ամենաշատ միավոր հավաքած 10 մասնակից կստանան հատուկ մրցանակ՝ Դուբայի ուղեգիր 2 անձի համար»:

Միջոցառումից բոլորը գնացին նվերներով, հենց տեղում խաղալով «Լաս Վեգաս»: TotoGaming-ի Ամանորի հեքիաթային օրը ամփոփվեց հրավառությամբ և նոր մեքենաների բարձր ազդանշաններով:

TotoGaming ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր խաղային ոլորտի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը տարեկան առաջարկում է 55 մարզաձև, ավելի քան 500.000 pre-match և 450.000 live իրադարձություն, մոտ 65.000 ուղիղ հեռարձակում, 7.500-ից ավել մրցաշար և առաջնություն։

















































Լրագրող՝ Լուսինե Զարայելյան