Նեապոլի մետրոյում երեք գնացք է բախվել իրար, կա 13 վիրավոր (լուսանկարներ)

18:03 • 14.01.20

Իտալական Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում երեք գնացք է բախվել իրար, ինչի հետևանքով 13 մարդ է տուժել, հայտնում է տեղական Il Mattino հրատարակությունը:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսային մասում՝  Colli Aminei և Piscinola կայարանների միջև ընկած ճանապարհների հատման հատվածում: Գնացքներից մեկը եղել է առանց ուղևորների:

Քաղաքային տրանսպորտային ընկերության տվյալներով՝  գնացքների շարժը կանգնեցվել է մետրոյի երեք ճյուղերից մեկում` «դեղին» ճյուղում:

Տուժածների տարհանման համար փակվել են մոտակա երեք կայարանները: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 13 մարդ, այդ թվում՝ գնացքի վարորդներ: