Իմ կարծիքով՝ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի և գործի․ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպեց Եղվարդի հիվանդանոցի բուժանձնակազմի հետ (տեսանյութ)
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Եղվարդ՝ հանդիպելու «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկելու է հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի լուծարման մասին հարցը։
Լրագրողների հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ իր կարծիքով՝ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի և գործի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










