Տաշքենդում սպանվել է հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանը

20:55 • 14.01.20

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սպանվել է հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանը:Ինչպես տեղեկացնում է Kommersant.uz կայքը, նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել գիշերը մայրաքաղաքի թաղամասերից մեկում:

Նշվում է, որ սպանության մասին լուրը հաստատել են երկրի Գլխավոր դատախազությունից, սակայն կատարվածից մանրամասներ չեն հաղորդվում:

Նարիման Գրիգորյանը Ուզբեկստանում հայտնի էր որպես նոր սերնդի հագուստի դիզայներ: Նա բազմաթիվ անգամներ հանդես է եկել որպես ուզբեկական շոու-ծրագրերի կոստյումների հեղինակ: Տաշքենդի կենտրոնում գործում է նրա աշխատանքների ցուցասրահը: Վերջինս նաև պարի ուսուցմամբ էր զբաղվում: