Անհասկանալի պատճառով հերթն առաջ չի գնում․ վարորդները բողոքում են ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատանքից (տեսանյութ)
20։51
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հանդիպեց վարորդների հետ՝ նրանց խոստանալով, որ կգրանցվեն բոլոր ավտոմեքենաների պետհամարանիշները, և վարորդներն առավոտյան ըստ այդ պահին եղած հերթի կսպասարկվեն:
Եգոր Կարապետյանը նշեց, որ գուցե կներվեն նաև փողոցի ոչ թույլատրելի հատվածում կայանած ավտոմեքենաների վարորդների տուգանքները:
19։18
Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտ վարորդները բողոքի ակցիա իրականացրեցին։ Վարորդները բողոքում էին, որ արդեն մի քանի օր է՝ սպասում են իրենց հերթին:
«Մարդիկ շրջանից եկել են, երրորդ օրն է՝ մեքենայի մեջ քնած են»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Վարորդները նշում են՝ հերթի պատճառներից մեկն այն է, որ ամեն մարդ իր ծանոթին է անցկացնում։










