Ավստրալիայում ընթացող մրցաշարի ժամանակ թենիսիստուհին չի կարողացել ավարտել խաղը՝ հազի նոպայի պատճառով (տեսանյութ)
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում անցկացվող Australian Open մրցաշարի որակավորման փուլին մասնակցող թենիսիստուհի Դալիլա Յակուպովիչը չի կարողացել ավարտել ելույթը հազի նոպայի պատճառով, որն առաջացել է անտառային հրդեհներից հետո օդում տարածված ծխի հետևանքով:
Ինչպես հայտնում է CNN-ը, սլովենացի մարզուհին առավելության էր հասել 6-4, 5-6 հաշվով շվեյցարուհի Ստեֆանի Վոգելի նկատմամբ, սակայն չի կարողացել շարունակել խաղը երկրորդ սեթի ավարտին:
«Շատ դժվար էր ինձ համար շնչել խաղի ողջ ընթացքում: 20 րոպեից հետո ես արդեն շնչառական դժվարություններ ունեի: Ինձ մոտ, ասես, ասթմայի նոպա էր սկսվել: Ես ասթմա չունեմ, սովորաբար»,- ասել է Յակուպովիչը:


Distressing scenes in the Australian Open qualifiers in Melbourne as Dalila Jakupovic is forced to retire when bushfire smoke brings on a coughing fit pic.twitter.com/3IiDVHXMVx
— Eurosport UK (@Eurosport_UK) January 14, 2020










