«Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի համար շատ տխուր հետևանքներ է ունենալու». ասուլիս՝ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին (տեսանյութ)

13:06 • 15.01.20

Տեղի է ունենում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը։

Բանախոսներն անդրադառնում են պետական հեղաշրջման փորձի համար ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորելու հարցին, Վանեցյան- Մարիամ Փաշինյան ֆեյսբուքյան բանավեճին, ծննդատների օպտիմալացմանը,  ՀՀ ներքաղաքական իրավիճակին։

Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի համար շատ տխուր հետևանքներ է ունենալու։