Ուկրաինական ինքնաթիռը խոցել է ոչ թե մեկ, այլ երկու հրթիռ. New York Times (տեսանյութ)
Թեհրանի օդանավակայանում մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 ինքնաթիռը խոցվել է ոչ թե մեկ, այլ երկու հրթիռի կողմից: Այս մասին գրում է The New York Times-ը` ներկայացնելով ապացույցներ:
Աղբյուրի հրապարակած տեսանյութում երևում է, որ սկզբում երևում է մեկ հրթիռ, որոտում է պայթյուն, ապա, 12 վայրկյան անց, երկրորդ հրթիռն է արձակվում, որը նույնպես հարվածում է թիրախին: Աղբյուրը նաև հայտնում է, որ նոր տեսանյութի իսկությունը հաստատվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերման է ենթարկել տեղի բնակիչներից մեկին, որը համացանցում հրապարակել էր ինքնաթիռի խոցման պահի տեսանյութը:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:










