Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարն ընդունել են Պոլսո Հայոց նոր պատրիարքին (լուսանկար)

11:49 • 15.01.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Հանդիպումը փակ է եղել ԶԼՄ-ների համար: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Պոլսո Հայոց պատրիարքին Անկարայում ընդունել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ընդունելությունից հետո արտգործնախարարը լուսանկարներ է հրապարակել Twitter-ի իր էջում և շնորհավորել է Մաշալյանին` պատրիարք ընտրվելու կապակցությամբ:

Թուրքիայի հայ համայնքին լավագույն մաղթանքներ հղելուց հետո Չավուշօղլուն գրել է. «Շնորհավորում եմ Թուրքիայի հայերի 85-րդ պատրիարքին: Մեր երկրի բազմամշակութային և հանդուրժող մթնոլորտում բոլորս շարունակելու ենք միասին աշխատել»: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել 2019 թվականի դեկտեմբերի 11-ին:  

Dışişleri Bakanı Çavuşoğlu Türkiye Ermenileri Patriği Maşalyan’ı kabul etti

Изображение