Դալայ Լաման բացահայտել է, թե ինչպես հիասթափություն չապրել
Մարդիկ պետք է վերլուծեն իրենց ցանկությունները, որպեսզի դրանք ավելի իրատեսական դարձնեն, հայտնել է Դալայ Լաման` ելույթ ունենալով Բոդհ Գայայի մենեջմենթի հնդկական ինստիտուտում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տիբեթյան բուդդիզմի հետևորդների հոգևոր առաջնորդը վստահ է, որ այդ պարագայում մարդիկ կսկսեն հասնել ցանկալիին և չիրականացված հույսերից հիասթափություն ու բարկություն չեն զգա:
Դալայ Լաման խորհուրդ է տալիս մարդկանց իրենց ցանկությունը տարբեր կողմերից դիտարկել` առանց իրականությունը մթագնող հույզերի: Սկզբում անհրաժեշտ է հանգստացնել միտքը, իսկ հետո` վերլուծել, հստակեցրել է նա:
«Մեր միտքը գտնվում է անտեղյակության զգալի ազդեցության տակ: Մեր որոշ սպասելիքներ իրատեսական են, իսկ որոշները չեն համապատասխանում իրականությանը: Այդ պատճառով պետք է վերլուծություններ անել, երբ անհրաժեշտ է լինում ինչ-որ բանի հասնել»,- ընդգծել է Դալայ Լաման:










