Քադիրովը ժամանակավորապես չի կարողանա կատարել Չեչնիայի ղեկավարի պարտականությունները

20:46 • 15.01.20

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր ժամանակավոր անաշխատունակության ընթացքում հունվարի 13-ից երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևին:

Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին ասվում է Չեչնիայի կառավարության և ղեկավարի կայքում հրապարակված հայտարարությունում:

«Չեչնիայի Հանրապետւթյան Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ իմ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում 2020-ի հունվարի 13-ից երկրի ղեկավարի պաշտոնակատար եմ նշանակում Մուսլիմ Խուչիևին՝ Չեչնիայի կառավարության ղեկավարին»,- ասվում է փաստաթղթում, որն ստորագրվել է հունվարի 13-ին: