ԱՄՆ-ում «Լեռնցին» սերիալի աստղ Սթեն Քիրշին կախված են գտել
ԱՄՆ-ում 51 տարեկանում մահացել է դերասան Սթեն Քիրշը: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:
Այս մասին գրված է նաև դերասանի Facebook-ի էջում:
Նախնական տվյալների համաձայն` դերասանն ինքնասպանություն է գործել: Քիրշի կինը նրան գտել է լոգարանում` կախված վիճակում:
Սթեն Քիրշն առավել հայտնի է «Լեռնցին» սերիալում խաղացած դերով, որում նա կերտել է գլխավոր հերոս Դունկան Մակլաուդի ընկերոջ` Ռիչի Ռայանի կերպարը: Նա նաև էպիզոդիկ դեր է խաղացել «Ընկերները» սերիալում: Վերջին տարիներին դերասանը զբաղված էր Լոս Անջելեսում սեփական դերասանական վարպետության ստուդիայի ղեկավարմամբ:
Դրվագ «Ընկերները» հեռուստասերիալից.










