Ի՞նչ անենք, որ գյուղում ենք ապրում, ուրեմն մեր երեխաները չպե՞տք է լավ պայմաններում սովորեն․ Բարձրաշենի բնակիչները պահանջում են նորոգել համայնքի դպրոցը (տեսանյութ)

11:24 • 15.01.20

12:25

Բոլորիս ցանկությունն է, որ ունենանք 21-րդ դարին համապատասխան, նորմալ դպրոց: Ի՞նչ անենք, որ գյուղում ենք: Մեր երեխաներն ինչո՞վ են պակաս, որ այս պայմաններում են սովորում: Այս մասին Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց տնօրեն Գոհար Թովմասյանը:

Նշենք, որ բնակիչները պահանջում են վերանորոգել համայնքի դպրոցը՝ նշելով, որ այն հին է և ըստ աշակերտների ծնողների՝ պիտանի չէ երեխաների դասապրոցեսը պատշաճ ապահովելու համար։

«Դպրոցի պայմաններն էլ չեն բավարարում: Ճիշտ է՝ ամեն տարի դիմել ենք, գումարներ են նախահաշվով նախատեսվել, բայց խնդիրը չի լուծվել»,-հավելեց տնօրենը:

Նա նշեց, որ դպրոցում սովորում է 125 աշակերտ, կա 36 աշխատակից:

Այժմ դպրոցի տնօրենը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է մարզպետարան՝ որևէ կարճաժամկետ լուծում գտնելու նպատակով, մինչև կքննարկվի դպրոցի վերանորոգման հարցը:

11:24

Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում։ Նրանց մտահոգում է համայնքի դպրոցը, որը հին է և, ըստ նրանց, պիտանի չէ երեխաների դասապրոցեսը պատշաճ ապահովելու համար։ Բարձրաշենցիները պահանջում են նորոգել դպրոցը։