ՀՀ քրեական օրենսգիրքը չի կարգավորում կեղծ լուրեր տարածողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը․ փաստաբանը՝ կեղծ լուրեր տարածողների մասին (տեսանյութ)
Տեղի է ունենում տեղեկատվական անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանի և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը։
Բանախոսներն անդրադառնում են կեղծ լուրերին․ ինչպե՞ս տարբերել կեղծը ճշմարտությունից, և որտե՞ղ է այն սահմանը, որից այն կողմ վերջանում է չար կատակը և սկսվում քրեորեն հետապնդելի արարքը:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի կարգավորում կեղծ լուրեր տարածողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։










