Լուսացույցի կարմիրի տակ կանգնած այս մեքենայից ծխախոտի այրվող մնացորդը շպրտեցին դուրս. տեսնենք ՃՈ-ն սորոսականից քանի բալ կհանի. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և տեղեկացրել, որ լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած այդ մեքենայից դուրս են նետել ծխախոտի այրվող մնացորդը: Մալյանը նշել է, որ վարորդը «սովորական» մարդ չէր: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Րոպեներ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում լուսացույցի կարմիրի տակ կանգնած այս մեքենայից ծխախոտի այրվող մնացորդը շպրտեցին դուրս: Շպրտողն էլ սովորական մարդ չէր: Վրաստանի և Հայաստանի կարկառուն հեղափոխական, վարչապետի կարճաժամկետ խորհրդական, մեզ` հետամնացներիս արևմտյան արժեքներ քարոզող սորոսական... Անունը չեմ ասի: Քնեք...
Հ.Գ. Ես ազդարարում եմ, տեսնենք ՃՈ-ն սորոսականից քանի բալ կհանի: Խաչմերուկը տեսանկարահանվում է: 14.01.19թ., ժամը 23:30-23:50-ի շրջակայքում»:










