Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով 25.1 հա տարածք

09:09 • 15.01.20

Հունվարի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մասնավորապես`

Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 25 հա,

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ 500 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: