Մեքսիկայում մանկապարտեզի 70 սան սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

10:35 • 15.01.20

Մեքսիկայի արևմտյան Խալիսկոյի նահանգի մայրաքաղաք Գվադալահարայի մանկապարտեզներից մեկում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը` հղում անելով Milenio թերթին:

Հիվանդանոց է տեղափոխվել մանկապարտեզի առնվազն 70 սան:

Տուժած երեխաների առողջական վիճակի մասին տվյալներ չկան: Նախնական եզրակացությամբ` երեխաները կարող էին թունավորվել պանրից:

Նահանգային իշխանությունների կողմից դեպքը դեռևս չի մեկնաբանվել: