Իսպանիայի նավթաքիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ և վիրավորներ (տեսանյութ)

02:51 • 15.01.20

Իսպանիայի Տարագոննա մարզի IQOXE ընկերության նավթաքիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Մեկ մարդ զոհվել է, ևս 6-ը վնասվածքներ են ստացել: Այս մասի հայտնում է El Mundo-ն:

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը մոտ ապրող բնակիչներին հորդորել է դուրս չգալ տներից և ամուր փակել դռներն ու պատուհանները: Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու իրավապահ մարմինները:

Համացանցում հայտնվել է նաև պայթյունի տեսանյութը, որը նկարահանել է գործարանից դուրս տեղադրված տեսախցիկը: