Ստրասբուրգում` Եվրախորհրդարանի դիմաց, տղամարդն ինքնահրկիզվել է

04:25 • 15.01.20

Ալբանացի տղամարդն ինքնահրկիզվել է Ստրասբուրգի Եվրախորհրդարանի շենքի դիմաց: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով France Bleu-ին:

Նշվում է, որ տղամարդը դյուրավառ հեղուկ է լցրել իր վրա և այրել ինքն իրեն: Հաստատության անվտանգության ծառայությունը փրկարարների է կանչել, որոնք ալբանացուն տեղափոխել են հիվանդանոց:

Աղբյուրը հայտնում է, որ վերջինս ստացել է այրվածքներ գլխի և ձեռքերի շրջանում: Նա գտնվում է ծանր վիճակում: Տղամարդու նման քայլի դրդապատճառներն անհայտ են: