Ռուս պատգամավորն առաջարկել է տնային տնտեսուհիներից հարկ գանձել

13:26 • 15.01.20

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սերգեյ Վոստրեցովն առաջարկել է տնային տնտեսուհիների համար հարկ սահմանել:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ավելի ուշ պատգամավորը բացատրել է իր առաջարկը:

Նրա խոսքով՝ ինքը նկատի է ունեցել «28 մլն հոգանոց բանակը», որը հարկ չի վճարում և միևնույն ժամանակ չի պատկանում սոցիալական կատեգորիաներից որևէ մեկին: Վոստրեցովի պնդմամբ՝ դա երկրի աշխատունակ բնակչության ¼-րդն է:

Պատգամավորի կարծիքով՝ քաղաքացիներին պետք է օգնել կողմնորոշվել սոցիալական կարգավիճակի հարցում:

«Եթե նրանք չեն կարող իրենց հասանելիք նպաստը ձևակերպել, եկեք օգնենք նրանց, իսկ եթե նրանք աշխատում են ստվերային դաշտում, ուրեմն եկեք կարգուկանոն հաստատենք»,-ասել է նա:

Վոստրեցովի համոզմամբ՝ ՌԴ-ում պետք է հարկահավաքության պրոգրեսիվ սանդղակ գործի:

Նշվում է, որ պատգամավորի կուսակիցները հավանություն չեն տվել այս առաջարկին: