ԱՄՆ-ի Տեխաս նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. աշակերտներից մեկը մահացել է

05:20 • 15.01.20

Հունվարի 15-ին հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի դպրոցներից մեկում, ինչի հետևանքով աշակերտներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Նշվում է, որ ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին: Ավագ դասարանում սովորող աշակերտին դեպքի վայրում փորձել են օգնություն ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Դպրոցում շարունակում են հերթապահել ոստիկանության աշխատակիցները: Նրանք հարցաքննում են մյուս աշակերտներին` դեպքի մանրամասները պարզելու համար: Այլ տեղեկություն միջադեպի վերաբերյալ չի հաղորդվում: