Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. պաշտպան
«ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց կալանքից երեկ ազատված Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ հավելով, որ կալանքը բացասաբար է ազդել նրա առողջության վրա, 3 տասնկայից ավելի հիվանդություններ է ունեցել, որոնք ծանրացել են:
«Բազմիցս բարձաձայնել էինք, որ խափանման միջոց կալանավորման հիմքեր չկային: Վերացական դատողություններով անձին կալանքի տակ պահելն անթույլտարելի է: Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է ՄԻԵԴ տիրույթում, 3 միջանյալ որոշումներից մեկը կայանում էր նրանում, որ գործը պետք է առաջնահերթության կարգով քննվի: Մեր գանգատը վերաբերում էր անօրինական կալանքին և խոշտանգման փաստին»,- հայտնեց Լևոն Բաղդասարյանը:
Նա ասաց, որ թեպետ հիմա Մանվել Գրիգորյանի խափման միջոցը փոխվել է, սակայն չեն պատրաստվում ՄԻԵԴ-ից գանգատը հետ կանչել: Լևոն Բաղդասրայանի խոսքով՝ դատախազությունը խափանաման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն ներկայացնելով՝ պարազապես ապահավագրել է իրեն, որն արդեն ուշացած էր:
Փաստաբանի դիտարկամբ՝ հակասական մոտեցումներ է ցուցաբերում նաև միջգերտեսչական հանձանաժողովը, որը նախկինում օբյեկտիվ գնահատական չի տվել: Ըստ նրա՝ Մանվել Գրիգորյանի գործով առահասարակ ընտրովի արդարդատություն է իրականցվում:
«Դատախազությունը մի հատ ճտցրեց երեկ արատահերթ նիստ նշանակվեց: Ինչ ասեց դատախազը՝ նայի հա ընենց խափանման միջոց կկիրառես, որ հանկարծ երկիրը չլքի»,-նշեց նա:










