Հալեպի բնակելի թաղամասերից մեկում տեղի է ունեցել հրթիռակոծություն. կան զոհեր և վիրավորներ

23:02 • 16.01.20

Սիրիայի Հալեպ քաղաքում ակաբեկիչները հրթիռակոծության են ենթարկել բնակելի թաղամաս, ինչի հետևանքով 7 մարդ է մահացել, 18 խաղաղ բնակիչ վիրավորվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հաղորդել են քաղաքի կենտրոնական հիվանդանոցից:

Ինչպես նշվում է, հրթիռներ են արձակվել Սուկարի թաղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով հատկապես տուժել է քաղաքային շուկան: Զոհերի թվում կա մեկ երեխա և 4 կին:  

Հիվանդանոցի աշխատակցի խոսքով՝ բուժհաստատություն 18 մարդ է տեղափոխվել, որոնցից 3-ը՝ ծանր վիճակում:  

Սիրիական բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ Հալեպ նահանգի արևմտյան շրջանում գործող ահաբեկիչները պարբերաբար կրակ են բացում Հալեպի խիտ բնակեցված թաղամասերում, ինչն էլ հանգեցրել է տասնյակ զոհերի, որոնց թվում մեծ մաս են կազմում կանայք և երեխաները: