Աֆրիկայի ամենահարուստ կինը մտադիր է պայքարել Անգոլայի նախագահի պաշտոնի համար

23:53 • 16.01.20

Անգոլացի միլիարդատիրուհի Իզաբել դուշ Սանտուշը, որը ներքաշվել էր խոշոր ֆինասական սկանդալում, հայտարարել է, որ կարող է պայքարել երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին ձեռնարկատիրուհին հայտնել է BBC News-ին տված հարցազրույցում:

Նրա հայրը՝ Ժոզե Էդուարդո դուշ Սանտուշը Անգոլան ղեկավարել է 38 տարի: Այժմ դատախազները փորձում են վերադարձնել 1 մլրդ դոլարը, որը Իզաբելն ու նրա գործընկերները, ինչպես ենթադրվում է, պարտք են պետությանը:

Վերջինս հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:  

46-ամյա Իզաբելը աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է: Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 2.2 մլրդ դոլար, ինչը նրան դարձնում է Աֆրիկայի ամենահարուստ կինը:

Նրա հայրն 2016-ին դստերը նշանակել է Անգոլայի պետական նավթային ընկերության ղեկավարի պաշտոնում, որից նա հեռացվել է 2017-ին նախագահ Ժուաո Լոուրենսուի կողմից: