Առինջ գյուղում ամբողջությամբ այրվել է «Վազ-21099» մակնիշի ավտոմեքենա
Հունվարի 16-ին՝ ժամը 15:08-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 12 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։22-ին․ մարվել՝ 15։56-ին։ «Վազ-21099» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:










