Արքայազն Հարին թագավորական լիազորությունները վայր դնելուց հետո առաջին տեսաուղերձն է հրապարակել (տեսանյութ)

14:12 • 16.01.20

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին թագավորական լիազորությունները վայր դնելու մասին հայտարարությունից հետո առաջին անգամ հանդես է եկել տեսաուղերձով, որը հրապարակվել է Instagram սոցիալական կայքի` դքսի և դքսուհու պաշտոնական էջում:

Տեսանյութի առաջին կադրերում ցուցադրվում են անցած տարիներից «Անհաղթների խաղեր» (Invictus Games) մրցումներից հատվածներ, այնուհետև արքայազն Հարին հայտարարում է, որ 2020 թվականին խաղերը տեղի կունենան Հաագայում (Նիդեռլանդներ), իսկ 2022 թվականին` գերմանական Դյուսելդորֆում:

«Պատմությունը շարունակվում է»,- այս արտահայտությամբ Սասեքսի դուքսն ամփոփում է տեսաուղերձը: 

«Անհաղթների խաղեր»-ին մասնակցում են հաշմանդամ դարձած նախկին և գործող զինծառայողներ:

Տասը տարի զինված ուժերում ծառայություն անցած արքայազն Հարին մրցումներ է կազմակերում` ցույց տալու ֆիզիկական և հոգեբանական տրավմաներ ունեցողների համար սպորտի դրական ազդեցությունը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը` Մեգան Մարքլը, հունվարի 8-ին հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու մասին:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, այդ որոշումը կայացվել է Հարավային Աֆրիկա կատարած ամուսինների վերջին պաշտոնական այցի ընթացքում: Զույգը հոգնել է ԶԼՄ-ների ուշադրությունից և թագավորական պարտականություններից:

 
 
 
View this post on Instagram

A post shared by The Duke and Duchess of Sussex (@sussexroyal) on