Ռուսական SSJ-100 օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում՝ դեռևս չգործող թռիչքուղու վրա

23:36 • 16.01.20

Ռուսական «ԻրԱէրո» ավիաընկերության SSJ-100 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ գտնվող կիսակառույց, դեռևս չգործող թռիչքուղու վրա:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերությանը: Ավիաընկերությունից հայտնել են, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Օդանավը չվերթ էր իրականացնում Յամալո–Նենեցկի ինքնավար շրջանի Սաբետա քաղաքից Մոսկվա:

Ավիաընկերությունից նաև հայտնել են, որ կատարվածի պատճառը հայտնի չէ: Մարդիկ և տեխնիկան չեն վնասվել: