Ֆիլիպինյան 14 քաղաքի մուտքը փակվել է տեղի բնակիչների համար` Թաալ հրաբխի ժայթքման պատճառով

13:56 • 17.01.20

Ֆիլիպինյան Բատանգաս նահանգի քաղաքների թիվը, որոնց մուտքը փակվել է տեղի բնակիչների համար` Թաալ հրաբխի ժայթքման պատճառով, հասել է 14-ի, հայտնում է ABS-CBN հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 քաղաքի մուտքի փակման մասին:

Ուրբաթ վտանգի գոտում բնակվող բոլոր բնակիչներին արգելվել է վերադառնալ իրենց տները: Նշվում է, որ ավելի քան 66 000 մարդ տեղակայվել է 283 տարհանման կենտրոնում:

Կիրակի Թաալ հրաբուխը մոխրի սյուն է ժայթքել, որի բարձրությունը հասել է 1 կիլոմետրի: Ֆիլիպինների հրաբխագիտության ու սեյսմոլոգիայի ինստիտուտն այս առնչությամբ բարձրացրել է վտանգի մակարդակը 4 բալի և խորհուրդ տվել ամբողջական տարհանում իրականացնել հրաբխին հարակից շրջաններից: