Արգենտինայում դիակառքը ճանապարհի կեսին կորցրել է հանգուցյալին (տեսանյութ)
Արգենտինական Բուենոս Այրես քաղաքի բնակիչները տարօրինակ իրավիճակի ականատես են դարձել: Ճանապարհի կեսին դիակառքից հանգուցյալն ընկել է: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Մարմինն ընկած է մնացել ճանապարհին, մինչդեռ դիակառքի վարորդը դա չի նկատել և շարունակել է առաջ ընթանալ: Հանգուցյալի մոտ են հավաքվել մարդիկ: Քիչ անց վարորդը, նկատելով թե ինչ է տեղի ունեցել, հետ է վերադարձել:
Մի տղամարդ ոստիկանության աշխատակցի հետ միասին բարձրացրել է մարմինն ու տեղավորել մեքենայի մեջ: Տեղի բնակիչները շարունակ դժգոհում են ճանապարհների անհարթությունից, ինչն էլ, ըստ նրանց, միջադեպի պատճառ է հանդիսացել:










