Վաշինգտոնում երկհարկանի կառույց է փլուզվել. 2 անցորդ վայրկյանների տարբերությամբ հազիվ են խուսափել փլատակների տակ հայտնվելուց (տեսանյութ)
Վաշինգտոնում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է փլուզվում փողոցի անկյունում գտնվող երկհարկանի կառույցը:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, շենքի կողքով քայլող երկու անցորդները հազիվ են հասցրել անցնել փողոցը, երբ կառույցն ամբողջովին փլուզվել է, իսկ բեկորները տարածվել են փողոցով մեկ:
Բարեբախտաբար, հրշեջ հաշվարկի մեքենան, արտասովոր զուգադիպությամբ, անցնելիս է եղել հենց այդ տարածքի մոտով: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ կառույց էր դա և թե որն էր փլուզման պատճառը:










