Հայտնի են դարձել 2019թ. ընթացքում աշխարհում ամենաշատ գործածվող գաղտնաբառերը

03:26 • 17.01.20

Նախորդ տարվա տվյալներով` աշխարհում ամենաշատ օգտագործվող գաղտնաբառերն ընտրված են ստեղնածարի ամենապարզ համակցություններով: «123456» և «qwerty», ինչպես նաև նմանատիպ այլ համակցություններն առաջատար են: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով DeviceLock կիբերանվտանգության ընկերության տվյալները:

Նշվում է նաև, որ թոփ տասնյակում են հայտնվել նաև «password» և «111111» գաղտնաբառերը: Հետազոտությունն անցկացվում է երրորդ անգամ: Այն ներառում է մոտ 5 միլիարդ օգտանուն և գաղտնաբառ, որոնք հանրային տիրույթում են հայտնվել անձնական տվյալների զանգվածային արտահոսքի պատճառով:

DeviceLock կիբերանվտանգության ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը նշել է` հիմնական վտանգը կայանում է նրանում, որ ընդհանուր գաղտնաբառերի օգտագործմամբ հեշտ է մուտք գործել այլ ծառայություններ: Մասնավորապես, էլեկտրոնային հասցեն կոտրելուց հետո չարագործը վերլուծում է գրանցման ծանուցագրերով նամակներն ու կարող է ստանալ բազմաթիվ ծառայությունների գաղտնաբառեր, օրինակ ՝ ինտերնետային բանկի տվյալները:

Հայտնի են դարձել 2019թ. ընթացքում աշխարհում ամենաշատ գործածվող գաղտնաբառերը