Ադրբեջանում այսօր մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Ադրբեջանում այսօր մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, հայտնում է minval.az-ը:
Հայտնի է, որ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` գրանցված թեկնածուների, նրանց լիազորված ներկայացուցիչների և վստահված անձանց, քաղաքական կուսակցությունների, որոնց թեկնածուները գրանցվել են, կուսակցական դաշինքների, նրանց լիազորված ներկայացուցիչների ու վստահված անձանց կողմից նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի քվեարկության օրվանից 23 օր առաջ և ավարտվի քվեարկությունից 24 ժամ առաջ:
Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվում է 2020 թվականի հունվարի 17-ին, իսկ կավարտվի 2020 թվականի փետրվարի 8-ի ժամը 8:00-ին:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի 2019 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանագրով արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի փետրվարի 9-ին:










